Սկզբունքների խախտում. 5 ֆուտբոլիստ, որ փոխել է իր որոշումը

12:04 12.07.2019

Ֆուտբոլի նորագույն պատմության մեջ հաճախակի են դեպքերը, երբ ֆուտբոլիստները տեղափոխվում են այնպիսի ակումբներ, որոնց մասին նախկինում այդքան էլ լավ չեն արտահայտվել: Որոշ մարդիկ հերքում են փողի կարևորագույն դերը ֆուտբոլում, սակայն փաստ է, որ ֆուտբոլիստների գերակշռող մեծամասնությունը պայմանագիր ստորագրելուց առաջին հերթին ուշադրություն է դարձնում զրոների քանակին: Իհարկե, կա՛ն բացառություններ:

Առաջարկում ենք վերհիշել ոչ հեռու անցյալի այն տեղափոխությունները, որոնք հակասել են ֆուտբոլիստների կողմից նախկինում արված հայտարարություններին:

Գաել Կլիշի

Հայտարարություն՝

«Եթե դու ֆուտբոլիստ ես, ով մտածում է միայն փողի մասին, կարող ես հայտնվել «Մանչեսթեր Սիթիում»: Դու պետք է որոշես, կամ ցանկանում ես խաղալ մեծագույն ակումբում և պահպանել հեղինակությունը կամ խաղալ լավ ակումբում մեծ գումարներ վաստակելով: Երբ ինչ-որ մեկին առաջարկում են շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձ, դա պարզապես խելագարություն է»:

Արդյունք՝

Հայտարարությունից ընդամենը երկու տարի անց Կլիշին տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» և առաջին իսկ փորձից դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն:

Սամիր Նասրի

Հայտարարություն՝

«Գլխավոր պատճառներից մեկը թե ինչու եմ տեղափոխվել Արսենալ, տիտղոսներ նվաճելու մեծ ցանկությունն էր: Չեմ հեռանա «Արսենալից» քանի դեռ չեմ հասել դրան»:

Արդյունք՝

Մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո Նասրին տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Հայտարարությունն անելու պահին «Արսենալը» դեռ պայքարում էր բոլոր 4 տիտղոսների համար: Արդյունքում «զինագործները» ձախողեցին բոլոր մրցաշարերը:

Թիերի Անրի

Հայտարարություն՝

«Ակումբն ունի այնպիսի նպատակներ, ինչպիսին ես ինքս ունեմ: Ես ամբողջ կյանքում մնալու եմ «Արսենալում» և երբեք չեմ տեղափոխվի «Բարսելոնա»:

Արդյունք՝

Հաջորդ մրցաշրջանը Լոնդոնում Անրիի համար անհաջող ստացվեց ինչպես թիմային, այնպես էլ անհատական առումով (հարձակվողը հաճախ էր վնասվածքներ ստանում)։ Հաջորդ տարի Թիերին, այնուամենայնիվ, տեղափոխվեց «Բարսելոնա»։ Ֆրանսիացին «կապտանռնագույնների» կազմում երկու անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը և կարողացավ գլխավերևում բարձրացնել Չեմպիոնների լիգայի գավաթը:

Մատս Հյումելս

Հայտարարություն՝

«Չեմ հասկանում Գյոտցեի որոշումը: Ես ասացի նրան այդ մասին։ Բոլորը Դորտմունդում զարմացած են։ Բոլորը տեսնում են, թե որքան ուժեղ է դարձել մեր թիմը։ Ես ուղղակի չեմ հավատում, որ կան ինչ-որ սպորտային սկզբունքներ, որոնք կարող են ստիպել ֆուտբոլիստին հեռանալ «Բորուսիայից»։

Արդյունք՝

Մատս Հյումելսն այս հայտարարությունն արել է 2013-ին, երբ Մարիո Գյոտցեն Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Բավարիա»: Երեք տարի անց Հյումելսը մեկնեց նույն երթուղով։ Ամենահետաքրքիրն այն է, որ այսօրվա դրությամբ երկու ֆուտբոլիստներն էլ հասցրել են վերադառնալ Դորտմունդ։

Սամուել Էտո'Օ

Հայտարարություն՝

«Ես երբեք չեմ տեղափոխվի մի ակումբ, որը մարզում է Ժոզե Մոուրինյոն:

Ես ավելի շուտ մրգեր կվաճառեմ մեր գյուղում, քան կտեղափոխվեմ «Չելսիի» պես խղճուկ ակումբ»:

Արդյունք՝

2009-ին Էտո՝ Օ-ն տեղափոխվեց «Ինտեր», որը գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն։ Կամերունցի հարձակվողին պորտուգալացի մարզչի գլխավորությամբ հաջողվել է դառնալ 21-րդ դարի երկրորդ թրեբլի մասնակից։

2013-ին Էտո՝ Օ-ն տեղափոխվել է «Չելսի»։ Լոնդոնյան ակումբ վերադառնալուց մի քանի ամիս անց Ժոզե Մոուրինյոն վերադարձավ:

 

Share |

Լրահոս

Loading...