Հրատապ. Գրիզմանի իրավաբանը ժամանել է Լա Լիգայի գրասենյակ՝ ֆուտբոլիստի հրաժարագինը վճարելու

16:33 12.07.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկ քայլ ավելի մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:

Այսօր առավոտյան 28-ամյա ֆուտբոլիստի իրավաբանը ժամանել է Լա Լիգայի գրասենյակ, որպեսզի վճարի ֆուտբոլիստի հրաժարագինը, հաղորդում է Tiempre de Juego-ն: Դրանից հետո Գրիզմանը կկարողանա տեղափոխվել կատալոնական ակումբ։ 

Գրիզմանը մայիսի կեսերին հայտարարել Է «Աթլետիկոյից» հեռանալու մասին: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի վերջին մեկնաբանություններից հետո մադրիդցիները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ, որում կատալոնացիներին և ֆուտբոլիստին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ: 

Share |

Լրահոս

Loading...