Պաշտոնական․ Ինտերը վարձակալեց Բարելային գնելու իրավունքով

23:34 12.07.2019

«Ինտերը» հայտարարել է «Կալյարիի» կիսապաշտպան Նիկոլո Բարելային ձեռք բերելու մասին։ 

«Ներաձուրիները» վարձակալել են 22-ամյա իտալացին՝ հետագայում գնելու պարտադիր պայմանով։ Բարելան հինգ տարվա պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ։ Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքը 45 միլիոն եվրո կարժենա «Ինտերի» համար։ 

Ավարտված մրցաշրջանում Նիկոլո Բարելան մասնակցել է Ա սերիայի 35 հանդիպման «Կալյարիի» կազմում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 

Share |

Լրահոս

Loading...