Վերջնական որոշում Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ․ ի՞նչ է որոշել Յուվենտուսը

18:04 12.07.2019

Թուրինի «Յուվենտուսը» վերջնական որոշում է կայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ։ 

Daily Mail-ի պնդմամբ՝ «ծեր սինյորան» վերջնականապես հետ է կանգնել Պոգբային վերադարձնելու մտքից։ Ֆրանսիացի կիսապաշտպանը ցանկանում է հեռանալ ՄՅՈւ-ից, սակայն «Յուվենտուսում» նրա համար տեղ չկա։ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով շարունակում է լրջորեն հետաքրքրվել Մադրիդի «Ռեալը»։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոգբան հեռախոսազրույց է ունեցել «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ և Թուրին վերադառնալու ցանկություն էր հայտնել։ 

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յուվենտուսին» է միացել Ադրիան Ռաբյոն։ Նրա տեղափոխությունը հավանաբար ևս նպաստել է Ա սերիայի չեմպիոնների՝ Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ նման որոշմանը։ 

Share |

Լրահոս

Loading...