Կլոպ. Չեմ կարծում՝ սա ամենաակտիվ տրանսֆերային պատուհանն է լինելու

13:40 12.07.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Տրանմերի» դեմ ընկերական խաղը 6-0 հաշվով հաղթելուց հետո պատասխանել է այն հարցին՝ արդյոք մերսիսայդցիները ակտիվ կլինեն տրանսֆերային շուկայում, թե ոչ:

Այս ամառ «Լիվերպուլի» կազմը համալրել է «Զվոլլեի» 17-ամյա պաշտպան Սեպպ վան դեն Բերգը:

«Մենք արդեն նորեկներ ունենք. Օկսլեյդ-Չեմբեռլենը և Ռիան Բրյուստերը: Նրանք անցած տարի չեն խաղացել: Մեր բոլոր երիտասարդ խաղացողները նորեկներ են: Չեմ կարծում, թե սա մեր ամենաակտիվ տրանսֆերային պատուհանն է լինելու»,- Կլոպի խսսքերն է փոխանցում Sky Sports-ը:

 

 

Share |

Լրահոս

Loading...