Լուկա Զիդան. Ռասինգը պատմական ակումբ է

09:43 12.07.2019

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Լուկա Զիդանը, որը վերջերս վարձակալական հիմունքներով տեղափոխվել էր «Ռասինգ», խոսել է իր տեղափոխության մասին:

«Ես շատ առաջարկներ ունեի, բայց ինձ համար ամենանշանակալին ու հետաքրքիրը «Ռասինգի» առաջարկն էր։ Ես կցանկանայի առաջադիմել այս պատմական ակումբում։ «Ռեալից» հեռանալը կօգնի ինձ, քանի որ ես կծանոթանամ նոր թիմի ու քաղաքի հետ», - Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Ռասինգը» դարպասապահին վարձակալել է մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը։ Տրանսֆերի գնման կետի առկայության մասին չի հաղորդվում:

21-ամյա Զիդանը «Ռեալի» սան է և ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին։ «Ռեալի» կազմում դարպասապահը մասնակցել է երկու հանդիպման, որոնցում բաց է թողել 4 գոլ:

Share |

Լրահոս

Loading...