ՄՅՈՒ-ի աշխատակիցներից մեկը հոսպիտալացվել է գերդոզավորման պատճառով

18:00 12.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» Ավստրալիայում անցկացնող հավաքի ժամանակ զրկվել է իր աշխատակիցներից մեկից: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: 

Պարբերականի տեղեկացմամբ` անգլիական ակումբի աշխատակիցներից մեկն իրեն վատ է զգացել հյուրանոցում ու շտապ հոսպիտալացվել է: Ընդ որում, շտապօգնության մեքենայի ու հիվանդանոցի մուտքի միջև ընկած տարածությունը շիրմայով ծածկել են, որպեսզի լրագրողները չկարողանան պարզել տղամարդու ինքնությունը: Հայտնի է միայն, որ նա մոտ 50 տարեկան է: 

Բժիշկները հայտնել են, որ «Մանչեսթեր Յունայթեդի» աշխատակիցը տառապել է գերդոզավորումից, սակայն հայտնի չէ, թե ինչ է նա ընդունել: Ակումբը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է իր աշխատակցի հոսպիտալացումը, բայց մանրամասներ չի հաղորդել:

 

Share |

Լրահոս

Loading...