Նադալ․ Ապշեցուցիչ խաղ էր․ Ֆեդերերը արժանի էր հաղթանակի

23:47 12.07.2019

Ուիմբլդոնի կիսաեզրափակչում Ռոջեր Ֆեդերերին չորս սեթում պարտվելուց հետո իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը գրառում է կատարել Twitter-յան իր էջում՝ հաջողություն մաղթելով 37-ամյա շվեյցարացուն եզրափակչում և հույս հայտնելով, որ մյուս տարի վերադառնալու է Լոնդոն։ 

«Ապշեցուցիչ հանդիպում էր։ Ռոջերը արժանի էր հաղթանակի։ Ես ունեի մի քանի շանսեր, բայց․․․Ռոջերը ավելի լաղ խաղաց։ Հաջողություն Ուիմբլդոն-2019-ի եզրափակչում։ Շներհակալ եմ բոլորին աջակցության համար։ Միշտ ֆանտաստիկ զգացողություն է լինել այստեղ։ Մինչ նոր հանդիպում հաջորդ տարի»,-գրել է Նադալը Twitter-յան իր էջում։ 

Նադալը Ուիմբլդոնի կիսաեզրափակիչներում պարտվեց երկրորդ անգամ։ Առաջինը նախորդ տարի էր, երբ իսպանացի թենիսիստը հինգ սեթում զիջել էր Նովակ Ջոկովիչին։ 

Ֆեդերերը կարիերայի ընթացքում 13-րդ անգամ կխաղա Ուիմբլդոնի եզրափակչում։ Նրա մրցակիցը սերբ Նովակ Ջոկովիչն է։ 2014 թվականին այս թենիսիստները հանդիպել են Ուիմբլդոնի եզրափակչում։ Այդ ժամանակ ուժեղ գտնվեց Ջոկովիչը։ 

Share |

Լրահոս

Loading...