Բագրատ Նավոյան. Խոստանում եմ, որ հաղթանակով ենք վերադառնալու Մակեդոնիայից

00:11 12.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում սեփական հարկի տակ «Մակեդոնիային» 3-1 հաշվով հաղթելուց հետո լրագրողների հարցերին պատասխանել է երևանյան ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը:

-Պարո՛ն Նավոյան, մի փոքր վտանգավոր է, որ մեկ գոլ բաց թողեցինք, բայց ի՞նչ ծրագրեր կան, ի՞նչ նպատակով ենք մեկնում պատասխան խաղին:

-Մենք գործի 50%-ն ենք արել: Իրոք, 3-1-ը վտանգավոր հաշիվ է, բայց ասեմ, որ երկու թիմերն էլ հավասարազոր էին, ուղղակի մեզ մոտ ամեն ինչ նորմալ ստացվեց: Մյուս խաղը ևս պետք է դրական արդյունք ունենա ու ամենակարևորն այն է, որ մեծ ուրախություն կպարգևենք մեր երկրպագուներին, մեր հայրենակիցներին: Խոստանում եմ, որ անպայման հաղթանակով ենք վերադառնալու:

Հուլիսի 16-ին թիմը Հունաստանով մեկնելու է Մակեդոնիա, մեկ օր կհանգստանա, ամսի 17-ին նախախաղային մարզում կանցկացնի, իսկ ամսի 18-ին արդեն խաղն է, խնդրել ենք, որ համատեղ ուժերով Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակի այն ուղիղ եթերով: Մեր երկրպագուները, որոնք չեն կարողանա մեզ միանալ Մակեդոնիայում, կկարողանան հեռուստացույցով հետևել խաղին ու հաճույք ստանալ: Բոլորիս շնորհավորում եմ այս գեղեցիկ խաղի առթիվ:

Share |

Լրահոս

Loading...