Բարսելոնան պատրաստ է փոխանակել Նեյմարին երեք ֆուտբոլիստների հետ

10:30 12.07.2019

Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը պատմել է «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի միջև Նեյմարի տրանսֆերի շուրջ բանակցությունների մասին:

«Մեզ հայտնի է, որ «Բարսելոնան» ՊՍԺ-ին գումարային առաջարկ չի արել։ Կատալոնացիները պատրաստ են փոխանակել հետևյալ չորս ֆուտբոլիստներից երեքին՝ Ֆիլիպե Կոուտինյո, Ուսման Դեմբելե, Սամուել Ումտիտի կամ Նելսոն Սեմեդու», - ասել է լրագրողը։

Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ 2017-ին ՊՍԺ-ն բրազիլացուն ձեռք էր բերել 222 միլիոն եվրոյով։

Share |

Լրահոս

Loading...