Ուիմբլդոն․ Ջոկովիչը հաղթեց Բաուտիստա Ագուտին և դուրս եկավ եզրափակիչ

19:01 12.07.2019

Հայտնի դարձավ Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի եզրափակչի առաջին մասնակցի անունը։ Լոնդոնյան Grand Slam-ի քառակի հաղթող Նովակ Ջոկովիչը երկրորդ տարին անընդմեջ դուրս է գալիս եզրափակիչ։ 

Ռոբերտո Բաուտիստա Ագուտը իր գլխից վեր ցակտել չկարողացավ։ Իսպանացի թենիսիստը միայն մեկ սեթ հաղթեց կիսաեզրափակիչ խաղում։ Նովակը առավելության հասավ 6-2, 4-6, 6-3, 6-2 հաշվով։ Հանդիպումը տևեց 2 ժամ 49 րոպե։ Իր կարիերայի ընթացքում Բաուտիստա Ագուտը առաջին անգամ էր խաղում Մեծ Սաղավարտի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում։ 

Եզրափակչում Նովակ Ջոկովիչը կհանդիպի կամ Ռոջեր Ֆեդերերի կամ Ռաֆայել Նադալի հետ։ Քիչ անց Ուիմբլդոնի կենտրոնական կորտում կսկսվի աշխարհի ուժեղագույն երկու թենիսիստների 40-րդ դիմակայությունը։ 

 

Share |

Լրահոս

Loading...