Ռեալը որոշել է, թե երբ է գնելու Պոգբայի տրանսֆերը

19:30 12.07.2019

Մադրիդի «Ռեալը» ամեն դեպքում կփորձի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբային։ 

Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, «արքայական» ակումբը հստակ պլան է մշակել Պոգբային գնելու համար։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» պատրաստվում է գնել 26-ամյա ֆրանսիացուն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին կամ էլ հենց վերջին օրը։ Նման քաղաքականությամբ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը աչքի ընկավ նաև Ռոնալդոյին, Լուկա Մոդրիչին և Գարեթ Բեյլին գնելու ժամանակ։

Հիշեցնենք, որ Պոգբայի համար «Մանչեսթեր Յունայթեդը» պահանջում է 180 միլիոն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրվող մեկ այլ ակումբ՝ «Յուվենտուսը» որոշում է կայացրել դադարեցնելու հետաքրքրությունը նրա նկատմամբ։ 

«Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն իսկ հասցրել է ձեռք բերել Էդեր Միլիտաոյին, Լուկա Յովիչին, Էդեն Ազարին, Ֆերլան Մենդիին և Ռոդրիգո Գոեսին։ 

Share |

Լրահոս

Loading...