Շիրակի ֆուտբոլիստը տեղափոխվեց Տորպեդո

11:08 12.07.2019

«Տորպեդոն» պայմանագիր է ստորագրել փորձառու կիսապաշտպան Խորեն Վերանյանի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

32-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել հայկական առաջատար մի շարք ակումբներում` պաշտպանելով «Փյունիկի», «Միկայի», «Իմպուլսի», «Գանձասարի», «Արարատի», «Ալաշկերտի» գույները, իսկ նախորդ մրցաշրջանում նա հանդես էր գալիս «Շիրակի» կազմում:

Նախկինում Վերանյանը հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ այս ամառ ներկայացրել է Արցախի հավաքականը CONIFA-2019-ում: Վերանյանը «Տորպեդոյի» կազմում մասնակցել էր «Արագածի» հետ ստուգողական հանդիպմանը և 11-մետրանոց հարվածով խփել էր թիմի 3 գոլերից մեկը:

Share |

Լրահոս

Loading...