Վալենսիան հայտարարեց ռուս ֆուտբոլիստի տրանսֆերի մասին

17:48 12.07.2019

Ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևը դարձավ «Վալենսիայի» խաղացող: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 

Transfermarkt-ի տվյալների համաձայն` ակումբը 28-ամյա ֆուտբոլիստին «Վիլյառեալից» գնել է 6 միլիոն եվրոյով: Չերիշևը «Վալենսիայի» հետ մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել: Պայմանագրում հրաժարագինը նշված է 80 միլիոն եվրո: 

2018/19 մրցաշրջանը ռուս ֆուտբոլիստը վարձակալության հիմունքներով անցկացրել էր «Վալենսիայում»: Նա մասնակցել էր 41 խաղի, խփել 4 գոլ ու դարձել 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

 

 

Share |

Լրահոս

Loading...