Չավին մեկնաբանել է Նեյմարի և Գրիզմանի Բարսելոնա հավանական տեղափոխությունը

10:50 12.07.2019

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին մեկնաբանել է Նեյմարի և Անտուան Գրիզմանի մասին լուրերը, որոնք կարող են համալրել կատալոնական ակումբը:

«Նեյմարի տրանսֆերը անհավանական ձեռքբերում կլիներ։ Բայց, անկեղծ ասած, այդ տրանսֆերն ինձ այդքան էլ հնարավոր չէ թվում։ Կարծում եմ, որ շատ դժվար կլինի ընդհանուր հայտարարի գալ ՊՍԺ-ի հետ։ Բայց ֆուտբոլում կան շատ բաներ, որոնք, ինչպես ես կարծում էի, երբեք չեն լինի։ Օրինակ, Նեյմարի համար ՊՍԺ-ն վճարել է 222 միլիոն եվրո։ Այնպես որ, մենք պետք է սպասենք: Անկասկած, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, բայց եկեք սպասենք և տեսնենք, ինչպես կվարվի «Բարսելոնան»։

Գրիզմանը հիանալի ֆուտբոլիստ է, համաշխարհային աստղ։ Նա յուրահատուկ խաղացող է: Պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել, սակայն կարծես թե, նա այնուամենայնիվ կտեղափոխվի «Բարսելոնա»։ Կարծում եմ, որ դա կլինի հրաշալի ձեռքբերում: Թե ինչպե՞ս Անտուանը կընդգրկվի թիմի սխեմայի մեջ, պետք է հարցնել Վալվերդին։ Գրիզմանի տեղափոխությունը կնշանակի, որ մարզիչը նրան տեսնում է մեկնարկային կազմում»,-Չավի խոսքերը փոխանցում է Marca-ն:

Share |

Լրահոս

Loading...