Զիդանը հեռացել է Ռեալի հավաքից և վերադարձել Իսպանիա․ պատճատը հայտնի է

18:46 12.07.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռացել է ակումբի ճամբարից և վերադարձել է Իսպանիա։ «Արքայական» ակումբը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Կանադայում, իսկ օրեր անց մեկնելու է ԱՄՆ։ 

Ինչպես հաղորդում է «Ռեալի» պաշտոնական կայքը, 47-ամյա մասնագետը ընտանեկան խնդիրների պատճառով է վերադարձել Իսպանիա։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ֆրանսիացու բացակայության ընթացքում թիմին ղեկավարելու է Դավիդ Բետտոնին՝ Զիդանի օգնականը։ 

Զինեդին Զիդանը 2016-2018 թվականների ընթացքում գլխավորել է «Ռեալը»՝ այդ տարիների ընթացքում երեք անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում։

2018 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչից օրեր անց Զիդանը հեռացել է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։ 2019 թվականի մարտին Զիդանը վերադարձել է «Ռեալ»։ 

 

Share |

Լրահոս

Loading...