Սարգիս Ադամյանը Հոֆենհայմի կազմում առաջին հանդիպումն է անցկացրել

22:41 13.07.2019

«Հոֆենհայմը» սկսել է նախապատրաստվել 2019/20 մրցաշրջանին։

Այսօր գերմանական թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Այնտրախտի» հետ և 3-0 հաշվով հաղթանակ տոնել։ Գոլերը խփել են Անդրեյ Կրամարիչը, Պավել Կադերժաբեկը և Վինչենցո Գրիֆոն։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն ընդգրկված է եղել «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում և մասնակցել է առաջին խաղակեսին։

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Յան Ռեգենսբուրգից» է տեղափոխվել «Հոֆենհայմ»՝ կնքելով մինչև 2022 թվականի հունիսի 30-ը նախատեսված պայմանագիր։

Share |

Լրահոս

Loading...