Եվրոբասկետ․ Հայաստանի Մ20 հավաքականը ջախջախիչ պարտություն է կրել B դիվիզիոնի առաջնության մեկնարկում

11:25 13.07.2019

Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաքում մեկնարկել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը:

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն իր առաջին խաղում 26-149 հաշվով պարտվել է Շվեդիային:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ փաստաթղթերի պատճառով Հայաստանի հավաքականի հայտացուցակից դուրս են մնացել առաջատար խաղացողներ Պատրիկ Փանոսին և Կրիկոր Քեշիշյանը։ Արդյունքում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ստիպված է եղել կազմ ընտրել առանց խաղարկող ունենալու:

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականն ընդգրկված է C խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Շվեդիան, Վրաստանը, Կոսովոն, Էստոնիան և Նիդեռլանդները:

Share |

Լրահոս

Loading...