Կարապետյան․ Ափսոս, որ Ռուսաստանում չի գործում VAR համակարգը

23:18 13.07.2019

«Սոչին» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում 0-1 հաշվով զիջել է «Սպարտակին»։ Հանդիպման ավարտից հետո խաղի տպավորություններով կիսվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։ 

«Մենք, իհարկե, ուզում էինք գոլ խփել, բայց եկեք չմոռանանք, որ խաղում էինք «Սպարտակի» հետ։ Մենք հավաքների ընթացքում մեծ ծավալի աշխատանք ենք կատարել։ Տոչիլինը մեզ գովում էր, ափսոս, որ գոնե մեկ միավոր չկարողացանք վաստակել։ Մենք լավ ու կարգապահ ֆուտբոլ էինք ցուցադրում ու արժանի էինք գոնե մեկ գոլի։

11 մետրանոց կար, սակայն լինում են դեպքեր, երբ մրցավարը սուլում է, լինում են դեպքեր, որ մրցավարը չի սուլում։ Մրցավարները նույնպես մարդիկ են, ու նրանք ևս կարող են սխալվել։ Ափսոս, որ Ռուսաստանում չկա VAR համակարգը»,-Կարապետյանի խոսքերն է մեջբերում Championat-ը։ 

Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած խաղում տանտերերը նվազագույն հաշվով հաղթանակ տարան․ միակ գոլը 93-րդ րոպեին խփեց Սամուել Ժիգոն։

Share |

Լրահոս

Loading...