Riga Grand Prix. Արոնյանը մեկնարկեց ոչ ոքիով

00:40 13.07.2019

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր մեկնարկել է Շախմատի Riga Grand Prix 2019 մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը։ 

Մեկնարկային տուրում հայազգի գրոյսմայստերը ոչ-ոքի արդյունքով է ավարտել իր հանդիպումը Չինաստանի ներկայացուցիչ Յու Յանգիի հետ։ Լևոնը խաղում էր սպիտակ ֆիգուրներով։ Հանդիպումն ավարտվեց 29-րդ քայլում։ 

Մեկնարկային տուրի մյուս բոլոր խաղերը, բացառությամբ Մաքսիմ Վաշիե-Լագրաս - Դավիդ Նավարո խաղին, ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով։ Վերը նշված խաղում առավելության հասավ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը։ 

 

Share |

Լրահոս

Loading...