Զիդանը Մբապեին համոզում է տեղափոխվել Ռեալ

14:37 13.07.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մշտապես շփվում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։

Ինչպես հաղորդում է Le 10 Sport-ը, ֆրանսիացի մարզիչն իր հայրենակցին համոզում է կարիերան շարունակել «արքայական» ակումբում: 20-ամյա հարձակվողը ցանկանում է ուժերը փորձել «Սանտյագո Բեռնաբեուում», սակայն կասկածում է ամռանը տեղափոխվելու նպատակահարմարությանը։

Մբապեն կարծում է, որ ՊՍԺ-ն համաձայնություն չի տա նրա վաճառքին, այդ պատճառով ֆուտբոլիստի ցանկանում է այս հարցին վերադառնալ միայն մեկ տարի անց: Հարկ է նշել, որ աստղային ֆրանսիացու տրանսֆերային արժեքը կազմում է 200 մլն եվրո։

Share |

Լրահոս

Loading...