Մահացել է Զինեդին Զիդանի եղբայրը. Ռեալն այսօր մարզումը սկսել է մեկ րոպե լռությամբ

19:25 13.07.2019

Երեկ տեղեկացրել էինք, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռացել է ակումբի ճամբարից և վերադարձել է Իսպանիա։ «Արքայական» ակումբը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Կանադայում, իսկ օրեր անց մեկնելու է ԱՄՆ։

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Զիդանը Իսպանիա է վերադարձել ընտանեկան խնդիրների պատճառով. մահացել է մարզչի ավագ եղբայրը՝ Ֆարիդ Զիդանը:

«Սերուցքայինները», որոնք մինչմրցաշրջանային հավաք են անցկացնում Կանադայում, այսօրվա մարզումը սկսել են մեկ րոպե լռությամբ:

Share |

Լրահոս

Loading...