Արսեն Եղիազարյան․ Արժանի էինք գոնե մեկ գոլի․ 1։4-ի խաղ չէր

22:18 14.07.2019

Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանն ասում է՝ իսպանացիների հետ Եվրո-2019-ի մեկնարկային խաղում իրենք հավատում էին, որ կարող են հաղթանակի հասնել։

Հիշեցնենք՝ Արսենը գոլի հեղինակ դարձավ հանդիպման 51-րդ րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը, բայց մեր ընտրանին այնուհետև ևս 3 գոլ ընդունեց ու 1։4 հաշվով ցավալի պարտություն կրեց․

«Առաջին խաղակեսում վատ չէինք պաշտպանվում, վատ չէինք խաղում, բայց սխալ թույլ տվեցինք, ինչի արդյունքում գոլ բաց թողեցինք։ Երկրորդ կեսում էլ հաշիվը հավասարեցնելուց հետո շանսեր կային, բայց անհատական սխալների արդյունքում երկրորդ և երրորդ գոլերը բաց թողեցինք։ Պարտվեցինք։

Իմ գոլն ամբողջ թիմինն էր, երևի՝ արժանի էինք մեկ գոլի։ Ընդհանրապես խաղը 4։1-ի չէր։ 1-1-ի ժամանակ ամբողջ թիմը, ես ևս, հույս ունեինք, որ կարող ենք հաղթել, չստացվեց։ Կփորձենք մյուս խաղերին ուղղել սխալները»,- ասում է մեր ընտրանու ավագն ու նշում, թե խաղի որ բաղադրիչները պետք է ուժեղացնեն հաջորդ խաղերում ավելի լավ արդյունքներ գրանցելու համար․

«Պետք է ավելի չոր գործենք, մոտիկ չխաղացինք մրցակիցներին, թույլ տվեցինք, որ ավելի շատ խաղան գնդակով։ Պետք է կարողանանք արագ վերականգնվել։ 2-3 օր անց խաղալու ենք Իտալիայի դեմ։ Հիմա կարևորն այն է, որ հասցնենք վերականգնվել։ Այս խաղն արդեն անցյալում է։ Պետք է վերլուծենք սխալներն ու ամեն ինչ անենք, որ հաջորդ խաղերում դրանք չկրկնվեն»։

Հիշեցնենք՝ Հայաստանի Մ19 հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 17-ին Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ մրցելով Իտալիայի իր հասակակիցների հետ։

Share |

Լրահոս

Loading...