Մ19 Եվրո-2019․ Մեր մրցակիցները․ Պորտուգալիան շանս չտվեց Իտալիային

22:54 14.07.2019

Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2019 թվականի առաջնության խմբային փուլը մեկնարկեց վստահ հաղթանակով։

Եվրոպայի գործող չեմպիոնները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին իտալացիների դարպասը․ աչքի ընկավ Սոարես Կարդոսուն՝ հաշիվը բացելով 28-րդ րոպեին, Գոնսալո Ռամոսը՝ մրցակցի դարպասը փայլուն գոլով մրցակցի դարպասը գրավելով երկրորդ կեսի հենց մեկնարկում, ինչպես նաև Ֆելիքս Կորեյան՝ 51-րդ րոպեին ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

Հիշեցնենք՝ այս թիմերը Հայաստանի Մ19 հավաքականի հետ ընդգրկված են միևնույն՝ A խմբում։ Առաջին տուրից հետո Իսպանիայի և Իտալիայի հավաքականները 3-ական միավոր են վաստակել։

Նշենք՝ «Բանանց» մարզադաշտում կայացած այս խաղին մոտ 3700 հանդիսական էր հետևում։

Իտալիայի Մ19 տարեկանների հավաքականը հաջորդ տուրում կմրցի Հայաստանի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին, իսկ Պորտուգալիան կմրցի Իսպանիայի հետ։

Share |

Լրահոս

Loading...