Մ19 Եվրո-2019․ Իսպանիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ (տեսանյութ)

19:34 14.07.2019

Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ Խանդրո Օրելանան խփել է Երևանում ընթացող Եվրոպայի 2019 թվականի առաջնության եզրափակիչ փուլի առաջին գոլը։

Կատալոնական «Բարսելոնայի» 18-ամյա սանը Հայաստանի Մ19 հավաքականի հետ խաղի 33-րդ րոպեին է գրավել Հարություն Մելքոնյանի դարպասը հեռահար հարվածով ու բացել հանդիպման հաշիվը։

Մ19 Հայաստան-Իսպանիա խաղում ընդմիջում է։ Հյուրերը դեռևս հաղթում են նվազագույն հաշվով։

Հանդիպումը, հիշեցնենք, ուղիղ հեռարձակմամբ  ցուցադրվում է Առաջին ալիքի եթերում։

 

Share |

Լրահոս

Loading...