ԱՊԼ-ի երեք ակումբ հետաքրքրված է Դանի Ալվեսով

18:43 14.07.2019

Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի ապագան շարունակում է անորոշ մնալ: 36-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են Անգլիայում: Ալվեսին հավակնում են «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» և «Արսենալը»: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ, ֆուտբոլիստը հաղորդել էր, որ երազում է «Բարսելոնա» վերադառնալու մասին:

Հիշեցնենք, որ Ալվեսը այս ամառ է հեռացել ՊՍԺ-ից՝ ազատ գործակալի կարգավիճակով:

 

 

Share |

Լրահոս

Loading...