Արսենալը Պեպեի համար ֆանտաստիկ առաջարկ է արել Լիլին

14:56 14.07.2019

«Լիլի» հարձակվող Նիկոլյա Պեպեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

L'Equipe-ի տեղեկություններով՝ «Արսենալն» արդեն առաջարկ է ուղարկել ֆրանսիական ակումբին 80 միլիոն եվրոյով 24-ամյա կոտդիվուարցու տրանսֆերի համար: Տեղեկությունը հաստատում են նաև Պեպեի շրջապատում։

«Զինագործները» ցանկանում են տրանսֆերի ամբողջական վճարումն իրականացնել մի քանի տարում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է ՊՍԺ-ն։

 

Share |

Լրահոս

Loading...