Արսենալում ցանկացել են գնել Ազարին ու Կուրտուային, բայց ռիսկի չեն դիմել

18:26 14.07.2019

Ֆուտբոլային հայտնի ֆունկցիոներ Դիք Լոուն, որը երկար ժամանակ աշխատել է Լոնդոնի «Արսենալում» որպես տրանսֆերային բանակցությունների միջնորդ, պատմել է պաշտոնավարման ընթացքում՝ ինչ խնդիրների է բախվել:

«Մենք ֆինանսական հնարավորություններ ունեինք, բայց ռիսկի հետ կապված ամեն ինչ չէ, որ պարզ էր: Ծախսել գումար մի խաղացողի վրա, որը չէր խաղալու, ակումբին դժվարին կացության մեջ կդներ: 

Արդյոք մենք տաղանդավոր խաղացողների՞  բաց ենք թողել: Այո՛: Հիշում եմ, հանդիպել էին Իվան Գազիդիսի ու Արսեն Վենգերի հետ, երկար քննարկում էինք Տիբո Կուրտուային: Գիտեինք՝ նա որքան լավն է: Էդեն Ազարի հետ էլ էինք ուզում պայմանագիր կնքել: Բայց բոլորս պատասխանատվություն էինք զգում, իմանալով, որ յուրաքանչյուր ֆունտ պիտի ծախսենք այնպես, ասես դա մեր սեփական փողն է: Դա շատ բարդ էր»,- ֆունկցիոների խոսքերն է փոխանցում Squawka-ն:

 

Share |

Լրահոս

Loading...