Բարտոմեուն հաստատել է, որ Գրիզմանի տրանսֆերի համար Բարսելոնան վարկ է վերցրել

23:34 14.07.2019

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ակումբը վարկ է վերցրել, որպեսզի կարողանա 120 մլն եվրո վճարել «Աթլետիկոյին» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար:

«Այս տրանսֆերն իրականացնելը հեշտ չէր, որովհետև պետք է հրաժարագինը վճարեինք: Ակումբի գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն հանդիպել էր «Աթլետիկոյի» իր գործընկեր Միգել Անխել Խիլ Մարինի հետ, որպեսզի համաձայնության գային հրաժարագինը մաս-մաս վճարելու վերաբերյալ: Մենք նաև այլ վճարային պարտավորություններ ունեինք, դրա համար էլ խնդրեցինք դա: «Բարսան» 35 մլն վարկ է խնդրել. այն 6 ամսում կվերադարձվի: Եվս 85 մլն եվրո պետք է վերցնենք ակումբի վճարային հաշիվներից, որոնք մենք ունենք»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում El Mundo Deportivo-ն:

 

 

Share |

Լրահոս

Loading...