Եվրոբասկետ․ Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանին (տեսանյութ)

09:45 14.07.2019

Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը երկրորդ պարտությունն է կրել Եվրոպայի Մ20 B դիվիզիոնի առաջնությունում։

Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաքում ընթացող առաջնության երկրորդ տուրում մեր ընտրանին մրցել է Վրաստանի հետ և խոշոր հաշվով պարտություն կրել՝ 46-98։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի Մ20 հավաքականը 26-149 հաշվով պարտվել է Շվեդիային:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փաստաթղթերի պատճառով Հայաստանի հավաքականի հայտացուցակից դուրս են մնացել առաջատար խաղացողներ Պատրիկ Փանոսին և Կրիկոր Քեշիշյանը, և մեր ընտրանու գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ստիպված է կազմ ընտրել առանց խաղարկող ունենալու:

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականն ընդգրկված է C խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Շվեդիան, Վրաստանը, Կոսովոն, Էստոնիան և Նիդեռլանդները:

Share |

Լրահոս

Loading...