Չեխիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ. Հայերն այս մրցաշարում անելու են առավելագույնը

13:29 14.07.2019

«Երիտասարդ խաղացողների համար մեծ ֆուտբոլ մուտք գործելուց առաջ սա ամենակարևոր առաջնությունն է»,- ասում է Չեխիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Յան Սուխոպարեկը:

Եվրոպայի Մ19 հավաքականների առաջնության եզրափակչ փուլը մեկնարկում է այսօր: Բացման խաղում Հայաստանի ընտրանին կմրցի Իսպանիայի հետ:

Վաղը կմեկնարկեն B խմբի հանդիպումները, որտեղ Չեխիայի հետ ընդգրկված են նաև Իռլանդիայի, Ֆրանսիայի և Նորվեգիայի հավաքականները.

«Խմբի ֆավորիտն իմ կարծիքով Ֆրանսիայի հավաքականն է: Մեր թիմում շատ լավ մթնոլորտ է, պատրաստ ենք մրցաշարին ու ամեն ինչ կանենք Երևանում դրական արդյունքի հասնելու համար:

A խումբն ավելի ուժեղ է: Գիտենք, որ Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները ցանկացած մրցաշարում միշտ բարձր տեղերի համար են պայքարում: Նախորդ առաջնություններում տեսել ենք, որ մրցաշարի ընդունող երկիրը միշտ լավ աջակցությունն է ստանում: Կարծում եմ՝ հայերը լավ խաղ են ցուցադրում ու անելու են առավելագույնը, քանի որ կորցնելու ոչինչ չունեն:

Այս առաջնությունը մեծ փորձ կտա ֆուտբոլիստներին ու ցույց կտա, թե նրանք որտեղ են գտնվում ի տարբերություն իրենց հասակակից մյուս խաղացողների և հավաքականների:

Տեղի օդը, ջուրը, եղանակը կարող է դրական ազդեցություն ունենալ: Այս առաջնությունից առաջ Վրաստանում մասնակցեցինք մրցաշարի, որտեղ տեղի երկրպագուները մեծ աջակցություն ցույց տվեցին իրենց երկրի հավաքականին: Վրաստանի ընտրանին այդ աջակցության շնորհիվ մոտ էր հաջողության հասնելուն ու կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը նույնպես կարող է նման խաղ ցուցադրել ու լավ արդյունքի հասնել»,- ասել է Չեխիայի ընտրանու գլխավոր մարզիչը:

Share |

Լրահոս

Loading...