ԲԿՄԱ-ն հետաքրքրված է Լիվերպուլի հարձակվողով

15:41 14.07.2019

Ռուսական ԲԿՄԱ-ն հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Տայվո Ավոնիյիով, տեղեկացնում է championat.com-ը:

Նիգերիացի 21-ամյա հարձակվողը նախորդ մրցաշրջանն անց է կացրել բելգիական «Գենտում»՝ վարձավճարով։

«Լիվերպուլը» ռուսական ակումբից 15 միլիոն եվրո է պահանջում իր ֆուտբոլիստի համար։ Այս պահին ակումբները շարունակում են բանակցություններ վարել։ Ավոնիյին «Լիվերպուլ» է տեղափոխվել 2015-ին շվեդական «Կալմարից», սակայն հիմնական կազմում ոչ մի խաղ չի խաղացել:

Անցած մրցաշրջանում Ավոնին Բելգիայի առաջնությունում 25 խաղում խփել է յոթ գնդակ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...