Դավիդ Գորդո. Հայաստանի հավաքականը բարձր մակարդակի հանդիպում անցկացրեց

21:02 14.07.2019

Իսպանիայի Մ-19 հավաքականը Եվրո-2019-ի մեկնարկում 4-1 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին: Թիմի գլխավոր մարզիչ Սանտի Դենիան որակզրկման պատճառով բացակայում էր անգամ տեխնիկական գոտուց և ասուլիսն ևս չներկայացավ: Նրա փոխարեն լրագրողներին հանդիպեց մարզչի օգնական Դավիդ Գորդոն:

Պատասխանելով իսպանացի լրագրողի հարցին, Գորդոն նշեց, որ խաղը դրական է գնահատում.

- Դրական գնահատական ունեմ մեր մեկնարկին: Այսպիսի մեկնարկը միշտ էլ լավ է: Մեր մրցակիցը դժվարություններ առաջացրեց, բայց կարողացանք լուծել մեր խնդիրներն ու հաղթել: Սա դժվար խաղ էր: Սա մեզ հնարավորություն կտա հաջորդ խաղերին պատրաստվել ավելի լավ: 

- Աբել Ռուիզը մնաց պահեստայինների նստարանին: Ինչո՞ւ:

- Փոքր վնասվածք ուներ: Որոշեցինք ռիսկի չդիմել, որպեսզի հաջորդ խաղերին ավելի պատրաստ լինի:

- Հայաստանի հավաքականի խաղի մասին ի՞նչ կասեք: 

- Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը բարձր մակարդակի հանդիպում անցկացրեց: Մենք պետք է իրատես լինենք. նրանք դժվարություններ ունեցան, բայց թիմը կարողացավ խաղալ:

- Արդյոք ինչ-որ բանով ձեզ զարմացրե՞ց մեր հավաքականը: Թե՞ սա այն խաղն էր, որ դուք սպասում էիք:

- Տեսանք այն, ինչ տեսանյութերում տեսել ու վերլուծել էինք: Ոչինչ մեզ չզարմացրեց: Հայաստանի հավաքականը բավականին մրցունակ է:

Share |

Լրահոս

Loading...