Հայտնի է, ինչքան կլինի Դե Լիգտի հրաժարագինը Յուվենտուս տեղափոխվելուց հետո

16:10 14.07.2019

Հայտնի են դարձել «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի և «Յուվենտուսի» միջև բանակցությունների մանրամասները:

La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ 19-ամյա հոլանդացին առաջիկա 48 ժամվա ընթացքում կժամանի Թուրին՝ բուժզննում անցնելու և հետագայում պայմանագիր կնքելու համար: Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» Դե Լիգտի համար կվճարի 70 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։ Պայմանագրով հոլանդացու հրաժարագինը կկազմի 150 միլիոն եվրո:

Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դե Լիգտը որոշել է 4 համարի մարզաշապիկով հանդես գալ նոր թիմում։

Մատեյսը «Այաքսի» սան է։ Ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը ակումբային մակարդակով մասնակցել է 55 հանդիպման և դարձել 7 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...