Գանձասար-Կապանը մեկնեց արտասահմանյան հավաքի

17:40 14.07.2019

«Գանձասար-Կապանի» անձնակազմը հուլիսի 13-ի երեկոյան ժամանեց Բուլղարիա, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հանգրվանելով Բանսկո քաղաքի «Մարայա» հյուրանոցում կապանյան թիմը հուլիսի 14-ից սկսեց ուսումնամարզական հավաքը։ Հավաքն ընթանում է օրական երկու մարզում ձևաչափով։

Թիմը Բուլղարիայում կնախապատրաստվի 2 շաբաթ։ Նախատեսված է անցկացնել ստուգողական 5 հանդիպումը։ Մրցակիցների անունները կնշվի առաջիկայում։

Share |

Լրահոս

Loading...