Կայացավ Գրիզմանի շնորհանդեսը Բարսելոնայում (տեսանյութ)

22:11 14.07.2019

«Բարսելոնան» ներկայացրեց թիմի նորեկ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին, որը կատալոնական ակումբ է տեղափոխվել «Աթլետիկոյից»: 

Ֆուտբոլիստն ու ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն իրար ձեռք են սեղմել ու Գրիզմանը լրագրողներին է ներկայացրել իր կապտանռնագույն մարզաշապիկը:

«Մեր նոր 17 համարը»,- գրված է կատալոնական ակումբի թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը Գրիզմանին «Աթլետիկոյից» ձեռք է բերել 120 մլն եվրոյով:

Ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ 5 տարվա պայմանագիր է կնքել, իսկ պայմանագրի հրաժարագինը կազմել է 800 մլն եվրո:

Share |

Լրահոս

Loading...