Հայտնի է, որ համարով հանդես կգա Ազարը Ռեալում

16:37 14.07.2019

Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարն ընտրել է խաղային համարը։

Բելգիացին հանդես կգա 23 համարի մարզաշապիկով, հաղորդում է Marca-ն: Դա պայմանավորված է նրանով, որ Ազարը բասկետբոլի երկրպագու է։ NBA-ում այդ համարով հանդես են եկել Մայքլ Ջորդանն ու Լեբրոն Ջեյմսը։ «Ռեալում» 23 համարի մարզաշապիկով խաղացել է նաև կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ազարը կարող է վերցնել 7 կամ 11 համարները։ 10 համարը, որով ֆուտբոլիստը խաղացել է «Չելսիում», Մադրիդում կրում է կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Share |

Լրահոս

Loading...