Մ. Լոպես. Իկարդին ու կինն ազդում են ինձ վրա

19:55 14.07.2019

«Վասկո դա Գամայի» հարձակվող Մաքսի Լոպեսը պատմել է, թե ինչու կոնֆլիկտային հարաբերություններ ունի իր նախկին կնոջ՝ Վանդա Նարայի ու նրա ներկայիս ամուսին «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի հետ:

«Դատարի կողմից ստորագրված համաձայնություն կա, որը չեն հարկում: Նրանք ինձ թույլ չեն տալիս տեսնել երեխաներիս. վերջին տարվա ընթացքում նրանց միայն երկու անգամ եմ տեսել: Միշտ փորձում եմ շփվել Վանդայի հետ, բայց այն ամենն, ինչ պետք է մեր միջև մնա, հրապարակվում է սոց.կայքերում: Երկար ժամանակ է, ինչ մեր զրույցները դադարել են: Նրանք ինձ չեն հարգում: Նա ամբողջ ժամանակ փողերի մասին է խոսում, նույնիսկ եթե փող չունենան: 

Ես նախկին կնոջս ներկայիս ամուսնուն ասել եմ, որ նա ինձ կհասկանա միայն այն ժամանակ, երբ հայր դառնա: Նրանք ազդում են ինձ վրա, երբ տեսնում եմ՝ ինչպես են օգտագործում երեխաներիս: Իկարդին մի քանի անգամ կախել է լսափողը, երբ երեխաներիս հետ խոսելիս եմ եղել»,- Լոպեսի խոսքերն է փոխանցում Football Italia-ն՝ հղում կատարելով Podemos Hablar-ին:

Լոպեսն ու Նարան 3 երեխա ունեն, որոնք հիմա ապրում են Վանդայի ու Իկարդիի հետ:

 

Share |

Լրահոս

Loading...