Ուիմբլդոն-2019. Ջոկովիչը հաղթեց Ֆեդերերին ու պաշտպանեց տիտղոսը

22:24 14.07.2019

Աշխարհի առաջին ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կարիերայում 5-րդ անգամ հաղթեց Ուիմբլդոնը՝ պաշտպանելով 2018-ին նվաճած տիտղոսը: Եզրափակիչ խաղում Ջոկովիչը 5 սեթերում 7-6 (7-5), 1-6, 7-6 (7-4), 4-6, 12:12 (7-3) հաշվով պարտության մատնեց մրցաշարի երկրորդ ռակետ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին: Պատմության մեջ առաջին անգամ Ուիմբլդոնի որոշիչ խաղում 3 թայ-բրեյք եղավ: Կանոնը ուժի մեջ է մտել 2019-ին ու օգտագործվեց հենց եզրափակչում: Հանդիպումը տևեց 4 ժամ 55 րոպե. դա ամենաերկար եզրափակիչն է Ուիմբլդոնի տղամարդկանց եզրափակչում:

Ջոկովիչը 9 կրկնակի սխալ է թույլ տվել և 8 հնարավոր բրեյք-փոինթերից հաջող է իրացրել 3-ը: Ֆեդերերի ակտիվում 25 էյս կա, 6 սխալ մատուցման ժամանակ և 7 իրացրած բրեյք հնարավոր 13-ից: 

Անձնական դիմակայություններում հաշիվը 26-22 է հօգուտ Ջոկովիչի:

Ավելի վաղ, Ջոկովիչը Ուիբլդոնը հաղթել էր 4 անգամ՝ 2011, 2014-15 և 2018 թվականներին: 2014, 2015 թվականների եզրափակիչներում նա երկու անգամ հաղթել էր հենց Ֆեդերերին:

 

 

Share |

Լրահոս

Loading...