Յուվենտուսը առաջարկ է պատրաստում Ինտերի առաջատարի համար

17:52 14.07.2019

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը «Ինտերին» հայտնել է, որ հարձակվող Մաուրո Իկարդիի համար պատրաստ է առաջարկել 40 միլիոն եվրոյից ոչ ավելի:

Միլանյան ակումբին չի գոհացնում այդ գումարը: Միլանցիները 26-ամյա արգենտինացու վաճառքից ակնկալում են 60 միլիոն եվրո, հաղորդում Է Corriere dello Sport-ը:

Կողմերն արդեն սկսել են բանակցությունները։ Սպասվում է, որ առաջիկա օրերին ակումբները կշարունակեն քննարկել հնարավոր տրանսֆերը:

Իկարդին «Ինտերում» հանդես է գալիս 2013-ի հուլիսից։ Անցած մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում 37 խաղում խփել է 17 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

Share |

Լրահոս

Loading...