Մոուրինյու. Ինտերը պետք է այս տարի Ա սերիայի չեմպիոն դառնա

15:06 14.07.2019

«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ միլանյան ակումբը կարող է դառնալ Ա սերիայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն:

«Ինտերը պետք է այս մրցաշրջանում դառնա Ա Սերիայի չեմպիոն։ Վստահ եմ՝ նրանք կկարողանան դա անել։

Կարիերայիս հաջորդ քա՞յլը: Այժմ սովորում եմ գերմաներեն, քանի որ դա միակ լեզուն է, որն ինձ պակասում է: Ես խոսում եմ անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն և իտալերեն: Չեմ բացառում որևէ տարբերակ, նույնիսկ Գերմանիայից», - Մոուրինյոյի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետի վերջին աշխատավայրը «Մանչեսթեր Յունայթեդն» էր:

Share |

Լրահոս

Loading...