Զարգացումներ Նեյմարի տրանսֆերում. Իսպանական հարկային մարմինը խնդիրներ է ստեղծում

16:52 14.07.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խնդիրներ ունի Իսպանիայի հարկային ծառայության հետ։

Վերջիններս ուսումնասիրել են բրազիլացու գործունեությունը Բարսելոնայում չորս տարվա ընթացքում, ինչպես նաև նրա տրանսֆերի մանրամասները ՊՍԺ տեղափոխվելիս: Ստուգումների ավարտից հետո հարկային ծառայությունը, Mundo Deportivo-ի տվյալներով, Նեյմարից պահանջում է 35 միլիոն եվրո։ Գործը կարող է հասնել դատարան։

Նշվում է, որ հարկային մարմինների հետ կապված խնդիրներն ավելի են բարդացնում ֆուտբոլիստի վերադարձը «Բարսելոնա»: Անցած տարվա մարտին El Mundo թերթը գրել էր, որ հարկային ծառայությունը հետաքննում է Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ։

Նեյմարը խնդիրներ ունի նաև Բրազիլիայի հարկային ծառայության հետ։ Մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ տեղի հարկային մարմինը ֆուտբոլիստի 36 օբյեկտ է արգելափակել՝ մոտ 16 միլիոն եվրո գումարի չափով՝ 2013 թվականին «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխվելիս 40 միլիոն եվրո բոնուս ստանալու գործի հետաքննության շրջանակներում:

Share |

Լրահոս

Loading...