Դունգա. Կարևոր է, որ Նեյմարն ընտրի այն ակումբը, որտեղ երջանիկ կլինի

19:20 14.07.2019

Բրազիլիայի հավաքականի նախկին մարզիչ Դունգան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին:

«Կարևոր է, որ նա ընտրի այն ակումբը, որտեղ երջանիկ կլինի ու հաճույք կստանա խաղից: Մարդիկ չեն հասկանում, որ բրազիլացի խաղացողը տարբերվում է եվրոպականից: Մեզ դուր է գալիս խաղալը, զվարճանալը, հակառակ դեպքում մենք լարված ու տխուր ենք դառնում...

Հուսով եմ՝ մյուս մրցաշրջանում Նեյմարը մեզ շատ ուրախ պահեր կպարգևի ու ցույց կտա իր պոտենցիալը: Ամեն ինչ նրանից է կախված: Նեյմարը շատ որակներով է օժտված: Նա անում է ամենը, ինչ պետք է անի ֆուտբոլիստն ու արդեն բավականաչափ մեծացել է»- Դունգայի խոսքերն է փոխանցում AS-ը: 

 

Share |

Լրահոս

Loading...