Նեյմար. Ես սուպերհերոս չեմ, որը կարողանում է տանել ողջ աշխարհի ճնշումը

21:36 14.07.2019

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը իր բարեգործական ֆոնդով կազմակերպված մինի-ֆուտբոլի մրցաշարի ժամանակ ասել է, որ երբեմն լարվում է իր հայտնի լինելու փաստից:

«Ես ոչ սուպերհերոս եմ, ոչ էլ իդեալական կուռք: Իմ կյանքում նույնպես վատ պահեր են լինում, երբ ուզում եմ գնալ տուն ու թաքնվել, որպեսզի ընտանիքիս ու ընկերներիս հետ մենակ մնամ: Ես սուպերհերոս չեմ, որը կարողանում է տանել ողջ աշխարհի ճնշումը: Բայց ողջ ուժերս ներդնում եմ դրա համար, որովհետև օրինակ եմ հանդիսանում ոչ միայն իմ ընտանիքի ու որդու, այլև այստեղ գտնվող երեխաների մեծ մասի համար: Գիտեմ, որ ինձ վրա մեծ պատասխանատվություն է դրված ու փորձում եմ լավագույնս գործել: Գլխավորը միշտ անկեղծ լինելն է»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում L'Equipe-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա հարձակվողն ուզում է հեռանալ ՊՍԺ-ից ու վերադառնալ «Բարսելոնա»:

 

Share |

Լրահոս

Loading...