ՊՍԺ-ն ցանկանում է վարձակալել Չելսիի ֆուտբոլիստին

15:28 14.07.2019

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Տիեմուե Բակայոկոն կարող է տեղափոխվել ՊՍԺ, հաղորդում է Goal.com-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբը ցանկանում է մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը վարձակալել ֆուտբոլիստին։ Խաղացողը դեմ չէ հանդես գալ հայրենիքում:

Նշենք, որ «Չելսին» կարող է բաց չթողնել խաղացողին, քանի որ ակումբը մինչև հաջորդ ամառ իրավունք չունի տրանսֆերներ իրականացնել:

Նախորդ մրցաշրջանը Բակայոկոն վարձավճարով անցկացրել է «Միլանում»։ Իտալիայում նա անց է կացրել 42 հանդիպում, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Share |

Լրահոս

Loading...