Աֆրիկայի Գավաթ. Սենեգալը հաղթեց Թունիսին ու դուրս եկավ եզրափակիչ

23:46 14.07.2019

Աֆրիկայի գավաթի կիսաեզրափակչում Սենեգալի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Թունիսի ընտրանուն: Հանդիպումը կայացավ Կահիրեի «Հունիսի 30» մարզադաշտում: 

Խաղի հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին: 75-րդ րոպեին Թունիսի հավաքականի կիսապաշտպան Ֆերժանի Սասսին կարող էր բացել հանդիպման հաշիվը, բայց չիրացրեց 11-մետրանոց հարվածը: 5 րոպե անց 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան արդեն սենեգալցիները, բայց Անրի Սևեն նույնպես դիպուկ չէր: Որոշիչ դրվագը տեղի ունեցավ ավելացված ժամանակում: Թունիսի հավաքականի պաշտպան Դիլան Բրոննը գնդակն ուղարկեց սեփական դարպասն ու հաղթանակը նվիրեց Սենեգալի ըննտրանուն: 

Եզրափակչում Սենեգալի հավաքականը կմրցի Ալժիր-Նիգերիա զույգի հաղթողի հետ:

Share |

Լրահոս

Loading...