Մի քանի օր լաց եմ եղել. Միխայլովիչը՝ արյան քաղցկեղի ախտորոշման մասին

20:21 14.07.2019

«Բոլոնյայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը հաղորդել է, որ իր մոտ լեյկեմիա՝ արյան քաղցկեղ են ախտորոշել:

«Հետազոտությունը ցույց տվեց, որ ինձ մոտ լեյկեմիա է: Այդ մասին իմանալն ինձ համար իսկական հարված էր: Մի քանի օր լաց եմ եղել, բայց դրանք վախի արցունքներ չէին: Ես հարգում եմ հիվանդությունն ու նրան դեմ առ դեմ դուրս կգամ՝ աչքերի մեջ նայելով, ինչպես միշտ: Չեմ համբերում ՝ երբ եմ գնալու հիվանդանոց, որ սկսեմ պայքարս: Մրցակիցն ագրեսիվ է, բայց նրան կարելի է հաղթել: 

Խաղացողներիս բացատրել եմ իրավիճակը, հեռախոսային ժողով ենք ունեցել նրանց հետ: Իհարկե, աչքերումս արցունքներ էին: Ասացի, որ պետք է հարձակվենք ու հաղթանակի ձգտենք: Ես կհաղթեմ պայքարը հանուն իմ ընտանիքի, երեխաների ու բոլոր նրանց, ովքեր սիրում են ինձ»,- Միխայլովիչի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

 

Share |

Լրահոս

Loading...