Արարատն ընկերական խաղում հաղթել է Վեստ Արմենիային

15:22 15.07.2019

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Արարատ» և «Վեստ Արմենիա» ակումբները ստուգողական հանդիպում են անցկացրել Ձորաղբյուրի մարզաբազայում:

Հանդիպումն ավարտվել է «Արարատի»` 1:0 հաշվով հաղթանակով: Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Դավիթ Խուրչիձեն:

Հիշեցնենք` «Վեստ Արմենիան» նախապատրաստվում է Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը, իսկ «Արարատը» հանդես կգա Բարձրագույն խմբում:

 

Share |

Լրահոս

Loading...