Ֆլամենգոն 13 մլն եվրո է առաջարկում Դիեգո Կոստայի համար

16:39 15.07.2019

«Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կարիերան կարող է շարունակել Բրազիլիայում:

Yahoo Esportes-ի տեղեկություններով, «Ֆլամենգոն« հարձակվողի համար 13 մլն եվրո է առաջարկել:

30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում դժվարություն կարող է առաջացնել նրա աշխատավարձը. Կոստան «Աթլետիկոյում» տարեկան 8,5 մլն եվրո է ստանում:

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Կոստան 16 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը»:

 

Share |

Լրահոս

Loading...