Այաքսի տնօրեն. Դե Լիգտի տրանսֆերը Յուվենտուս վերջնական փուլում է

17:45 15.07.2019

«Այաքսի» տնօրեն Մարկ Օվերմարսը հաստատել է այն տեղեկությունը, որ թիմի պաշտպան Մաթեյս դե Լիգտը մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը:

«Արդեն տեսանելի է դե Լիգտի տրանսֆերի` «Յուվենտուս» տեղափոխության ավարտը: Հիմա խոսքը բանկային երաշխիքների մասին է: «Այաքսը» միշտ մանրամասնորեն է մոտենում այս հարցին: Հուսով եմ` ամեն ինչ արագ տեղի կուեննա»,- Օվերմարսի խոսքերն է փոխանցում Voetbal International-ը:

Սպասվում է, որ այսօր` հուլիսի 15-ին, դե Լիգտը կժամանի թուրինյան ակումբի ճամբար, որպեսզի բուժզննում անցնի ու պայմանագիր կնքի:

«Յուվենտուսը» 19-ամյա ֆուտբոլիստի համար 70 մլն եվրո կվճարի: Բոնուսների շնորհիվ տրանսֆերի արժեքը կարող է աճել ևս մի քանի միլիոնով:

Հոլանդացու պայմանագրում 150 մլն եվրո հրաժարագին նշված կլինի: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Բարսելոնան», բայց կատալոնաիցները հրաժարվեցին բավարարել նրա ֆինանսական պահանջները:

Share |

Լրահոս

Loading...